Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ կապված որևէ չարաշահում չի եղել. Լեւոն Մնացականյան

...այդ խոսակցություններն ընդամենը շահարկումներ են
levon-mnacakanyan

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ կապված որևէ չարաշահում չի եղել: Ըստ նրա՝ այդ խոսակցություններն ընդամենը շահարկումներ են, որոնք պարզ չէ՝ ում կողմից են արվում և ինչ նպատակներով, տեղեկացնում է yerkir.am-ը:

«Նման չարաշահումներ չեն եղել: Հնչեցվում են կարծիքներ՝ իբր վառելիքի փոխարեն ջուր է եղել, սակայն նման բան չի եղել: Ապրիլյանի ժամանակ ծառայող բոլոր մեխանիկ վարորդները զորացրվել են հիմա, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդվեն, իսկ դուք՝ լրագրողներդ, բոլորի տեղն էլ գիտեք, կարող եք նրանցից ճշտել»,- ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե այդ հարցով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, Արցախի պաշտպանության նախարարը պատասխանեց՝ դատը կլինի, կտեսնենք:

*

*