Ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը հիմնովին կփոխվի

Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին:
levon-mkrtchyan

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ:

Նախարարը նշել է որ նման դասընթացների հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձրացումը.

«Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարգ, որտեղ  ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները` նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ նախատեսում են հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ

*

*