«Ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ բաղադրիչ». Լեւոն Մկրտչյան

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչությունը նոր ղեկավար ունի
levon-mkrtchyan-stoponi

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:

Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագիրը ոչ միայն հաջողված ընթացք ունի, այլ նաև հասարակության կողմից դրական է ընկալվում: «Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ բաղադրիչ, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր վարք»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի (բացառությամբ՝ Երևանի) 1-4-րդ դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով:

Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը, որը կրում է Ազգային ծրագրի պատասխանատվությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները