Լեւոն Մկրտչյան. Մինչեւ վերջին կոպեկը ծախսելը չի նպաստում երեխաների կայացմանը

Մենք կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց...
vostikanutyun-verjin-zang

yerkir.amՄայիսի 26-ին դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ, անցած տարվա համեմատ, այս տարի բավականին նվազել են նախարարության «Թեժ գծին» զանգերը` դրամահավաքի հետ կապված բողոքներով:

Ըստ նախարարի` այնուամենայնիվ, դրամահավաքի վերաբերյալ բողոքներ կան քաղաքի դպրոցներում, սակայն, երբ կրթության տեսչությունից այցելում են տվյալ դպրոց, որեւէ բան ապացուցել հնարավոր չի լինում:

«Հետաքրքիր մի այլ տենդենց էլ ունենք, որ ծնողները գալիս ու ասում են` ուզում ենք մեր երեխաները նշեն իրենց Վերջին զանգի արարողությունը: Մենք պետք է մեր հասարակությանն ուղղորդենք, որ թանկ ռեստորանում, մինչեւ վերջին կոպեկը ծախսելով, չունեցողից գումար հավաքելով, նշելը չի նպաստում իրենց երեխաների կայացմանը: Պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ նույն դասարանում սովորում են եւ՛ անապահով, եւ՛ ապահով երեխաներ: Երբ գումար ես հավաքում, սկսում ես նպաստել դպրոցների խավայնացմանը, որը կրթության համար մեծ վտանգ է: Մենք կոչ ենք անում ոչ թե խուսափել նշելուց, այլ այնպես անել, որ այն տոնելը երեխայի մոտ բարդույթներ չառաջացնի»,- ասաց ԿԳ նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*