Լեւոն Մկրտչյան․ «Ժամաքանակով հաշվարկվող աշխատավարձն արդարացի չէ»

Նախատեսվում է սահմանել ուսուցիչների բազային կամ նվազագույն աշխատավարձը։

Կրթության եւ գիտության նախարարությունը ֆինանսների նախարարության հետ համատեղ կառավարության հաստատամանը պետք է ներկայացնի դպրոցների ֆինանսավորման նոր տարբերակ: Այդպիսով կսահմանվի ուսուցիչների բազային կամ նվազագույն աշխատավարձը, քանի որ, ըստ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանի, ժամաքանակով հաշվարկվող աշխատավարձն արդարացի չէ. նույն ժամաքանակով աշխատող ուսուցիչների աշխատավարձի չափը տարբերվում է՝ կախված աշակերտների թվից:

Լեւոն Մկրտչյանի տեղեկացմամբ` այս տարի ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի «Բուհական կրթության մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծով համալսարան կկոչվի այն հաստատությունը, որը կրթական ծրագրեր կիրականացնի առնվազն 4 ոլորտում, մնացածները կկոչվեն ինստիտուտ կամ ակադեմիա: Բացի այդ, համալսարանները կհավատարմագրեն իրենց առարկաները: Ինչն էլ կօգնի հասկանալ` տվյալ բուհն իր առաքելության շրջանակո՞ւմ է ընտրում մասնագիտությունները, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*