Լեւոն Մկրտչյան՝ «Ուսուցչի վրա է դրված հայ տեսակի շարունակության ապահովման և զորացման պատասխանատվությունը»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ.
levon-mkrtchyan-krtutyun

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ.

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում  եմ  ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում  անգնահատելի  հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է  մեր ժողովուրդը  ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:
Ուսուցչի մեծարանքը որքան  հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի  նրա վրա է դրված  հայ տեսակի շարունակության ապահովման  և զորացման պատասխանատվությունը: Կրթության միջոցով է, որ մենք պետք է  հասնենք  մեր  ազգային իղձերի և նպատակների իրականացմանը:
Սիրելի ուսուցիչներ, ձեր ամենօրյա աշխատանքով և ձեր օրինակով փորձեք հաստատել, զորացնել ու ամրագրել մեր ինքնատիպությունը, հավատարիմ մնալով` քաղաքակրթական  արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից նորարական մոտեցումներին:
Սա է ուսուցչի  և կրթության առջև ծառացած հիմնական խնդիրն ու առաքելությունը:
Շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին  «Ուսուցչի օրվա» կապակցությամբ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:Լավագույն ցանկություններով՝ Լեւոն Մկրտչյան

*

*