Լևոն Մկրտչյանի աշխատանքային հանդիպումը UNDP-ի ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը։
levon-mkrtchyan-undp2

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ: ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախատեսված են Կրթության զարգացման պետական ծրագրով:

ԿԳ նախարարը, շեշտելով, որ կառուցվածքային բարեփոխումների հիմնական գործընթացն արդեն ավարտված է, նշել է, որ առաջիկայում կարևորվում է կրթության բովանդակության և կառավարման համակարգի բարելավումը: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության համակարգի առաքելությունը ոչ  միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաև արժեքների հաղորդումն ու ձևավորումը:

Իր հերթին  Դմիտրի Մարիյասը նշել է, որ  կրթությունը կարևոր օղակ է՝ մնացած ոլորտների հետ համագործակցելու համար, և իրենց  կողմից իրականացվող բոլոր ծրագրերն առնչվում են կրթության համակարգին: Նա նաև  պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:

*

*