«Անընդհատ այդ երիտասարդները ինձ մեղադրում են…». Լեւոն Մկրտչյան

Լեւոն Մկրտչյանը` Շիրակի համալսարանի դասախոսների հեռացման մասին
shiraki-pethamalsaran

Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդրաանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ մամուլից է իմացել` Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը ազատվել են աշխատանքից, տեղեկացնում է yerkir.am-ը։

Նախարարը տեղեկացրեց, որ մարտի 24-ին նշանակված է համալսարանի գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ լայն նիստ, որի ժամանակ էլ կքննարկեն բոլոր հարցերը: «Ես տեղյակ չեմ եղել, որ ԱԺ պատվիրակությունը գնացել է Գյումրի, եթե իմանայի, համատեղ 24-ին կգնայինք, որովհետև իսկապես բարդ իրավիճակ էր: 24-ին կնայենք բոլոր խնդիրները, որովհետև մտել է աշխատանքային հարաբերություններ»,-ասաց նա:

Մկրտչյանը նշեց, որ այդ դասախոսներն անընդհատ իրեն են մեղադրում: «Անընդհատ այդ երիտասարդները ինձ մեղադրում են, փորձում եմ չներքաշվել այդ խնդիրների մեջ, բայց ի վերջո մենք պետք է հասկանանք, որ համալսարանը ինքնուրույն միավոր է, ունի կառավարման խորհուրդ, գիտական խորհուրդ»,-ասաց նա:

Մկրտչյանը հիշեցրեց, որ նմանատիպ խնդիրներ այլ բուհերում էլ են եղել, ինչպես օրինակ Գորիսում: Նախարարի խոսքով՝ այդ բողոքների հիման վրա Շիրակի համալսարանում ստուգումներ են իրականացրել: «Մանրամասն ստուգումներ է իրականացվել, այլ խնդիր է ազատել-չազատելը, այլ խնդիր՝ լուրջ մեղադրանքների բլոկը»,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց,  որ ընդլայնված նիստում քննարկվելու են համալսարանում իրականացված աուդիտի արդյունքները, որը կլինի հրապարակային՝ խորհրդի և գիտխորհրդի հետ:

*

*