Լեւոն Մկրտչյանը Մուրացան համալսարանական համալիրում էր

Մուրացան համալսարանական համալիրում իրենց տեսական ու պրակտիկ գիտելիքներն են ամրապնդում Բժշկական համալսարանի ուսանողները:
levon-mkrtchyan

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր այցելել է Մուրացան համալսարանական համալիր: Այստեղ իրենց տեսական ու պրակտիկ գիտելիքներն են ամրապնդում Բժշկական համալսարանի ուսանողները:

Գերակա ճյուղը մանկաբուժությունն է, ավելին, որոշ ծառայություններ բացառիկ են ամբողջ հանրապետությունում: Համալիրում տարեկան ընդունում են 12 հազար հիվանդ երեխայի:

Նախարարը շրջել է լսարաններում, ականատես եղել, թե ինչպես են ուսանողները մասնակցում գործնական աշխատանքներին: Այդտեղ օրական այցելում է հազար ուսանող: Նրանք ծանոթանում են բժշկական բոլոր նեղ մասնագիտություններին՝ հենց մանկաբուժության ոլորտում:

 

*

*