Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հայազգի ռեկտորին

Միքայել Պողոսյանը կարևորել է...
levon-mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 9-ին ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման և զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել  Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Միքայել Պողոսյանը կարևորել է հայ-ռուսական   գիտակրթական համագործակցության  ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել  ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝ գիտական կոնկրետ  ծրագրերի իրականացման համար:

*

*