Լևոն Մկրտչյանն ընդունել է Լիբանանի դեսպանին

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հարցին
levon-libanani-despan

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Ողջունելով հյուրին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանը մշտապես եղել է  հայկական սփյուռքի  կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ իր ծանրակշիռ տեղն ունի կրթական հաստատություններից Բեյրութի Հայկազյան համալսարանը:

ՀՀ ԿԳ նախարարը և Լիբանանի դեսպանը քննարկել են կրթության տարբեր աստիճաններում համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացման հնարավորություններն  ու  ներուժը:

Տիկին  Դաղերը պատրաստակամություն է հայտնել  քայլեր ձեռնարկել կրթության  ոլորտում հայ-լիբանանյան կապերի ամրապնդման ու խորացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև  Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման  և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

*

*