Լևոն Մկրտչյանը՝ Կրթության համաշխարհային համաժողովում

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը
levon-mkrtchyan

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը:

Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու մոտեցումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից հնարավորությունները կրթության ոլորտում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի կրթության նախարար Միխայիլ Չխենկելիի հետ:

 

*

*