Լեւոն Մկրտչյանը կոչ է արել խոսքից անցնել գործի

Նախարարը առանձնապես կարևորել է ուսուցչի դերը...

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով բարեփոխումների իրականացման կառուցվածքը՝ նախարարն այդ գործում առանձնահատուկ կարևորել է ուսուցչի դերը` շեշտելով.

«Ուզում ենք դիմել կրթության ոլորտի կարևորագույն հատվածին` ուսուցչությանը, ովքեր անկախության առաջին իսկ օրվանից առանց պատշաճ վարձատրության, առաքելության գիտակցումով կատարում են իրենց պարտականությունը: Ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը` կոչ անելով ուսուցչությանը` բովանդակային քննարկումների ժամանակ ակտիվություն ցուցաբերել, խոսքից անցնել գործի և գործնական ծրագիր ներկայացնել:

Անդրադառնալով ուսուցիչների տարակարգերի, դպրոցների ընտրության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է.

«Անշուշտ, ուսուցիչ ասելով` ես, իհարկե, նաև տնօրենին նկատի ունեմ: Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը  հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն: Մենք պետք է կարողանանք դպրոցական համակարգը դարձնել բոլորի հոգածության առարկան, իսկ դա պետք է սկսել ուսուցչից»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները