Լևոն Մկրտչյանը կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

Կրթության և գիտության նախարարը հունվարի 22-ից 24-ը կլինի Լոնդոնում։
Levon-mkrtchyan

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ:

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ:

Նախատեսվում են նաև քննարկումներ՝ ուղղված կրթության համակարգում համընդհանուր հավասարության ապահովմանը՝ որպես կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկը:

Այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախարարների հետ:

*

*