Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ խորհրդակցություններ են անցկացվելու Երեւանի եւ մարզերի դպրոցներում

Լեւոն Մկրտչյանը եւ նախարարության մի խումբ աշխատակիցներ մեկնելու են մարզեր:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով խորհրդակցություններ են անցկացվելու Երեւանի եւ մարզերի դպրոցներում: Ուսուցիչների եւ տնօրենների հետ հանդիպելու, տեղում իրավիճակին ծանոթանալու եւ չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով Լեւոն Մկրտչյանը եւ նախարարության մի խումբ աշխատակիցներ մեկնելու են մարզեր:

Նախարարը մասնավորապես լինելու է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, իսկ օգոստոսի 30-ին ներկա է լինելու Երեւանի եւ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը:

*

*