Լեւոն Մկրտչյանը «Ոսկե հուշամեդալով» է պարգեւատրել Արմինե Հովհաննիսյանին

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը նշում է գործունեության 25-ամյակը:
mkrtchyan-hovhannisyan

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը նշում է գործունեության 25-ամյակը: Կազմակերպության ղեկավարները, ուսուցիչներն ու աշակերտներն այսօր հյուրընկալվել են Կրթության եւ գիտության նախարարությունում: «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ը 1992 թվականից իրականացնում է ուսումնական ծրագրեր՝ գիտելիքներ հաղորդելով շուկայական տնտեսության, ազատ ձեռնարկատիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության վերաբերյալ:

2011 թվականից կազմակերպությունն իրականացնում է նաեւ «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրը, որի մասնակիցները հիմնում են բաժնետիրական աշակերտական գործարար ընկերություն եւ նախաձեռնում իրական բիզնես գործառույթներ:

Հանրակրթության ոլորտի բարեփոխման գործում ունեցած ներդրման համար Լեւոն Մկրտչյանը Կրթույթյան եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով» է պարգեւատրել կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին եւ ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին:

««Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմաերպությունը հանգիստ, վստահ մտավ կրթության համակարգ, բավականին հետաքրքիր մի դաշտ, որը մեր կրթական ծրագրերում խորհրդային միության փլուզումից հետո բացակայում էր, եւ կարողացավ հետեւողական աշխատանքի շնորհիվ իրականացնել»,- ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Կազմակերպությունը հասկացավ, որ պետք է կրթել մի սերունդ, որը տնտեսական առումով կլինի մրցունակ աշխարհի այլ երիտասարդների եւ քաղաքացիների հետ»,- նշեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Պատրաստեց՝

Լուսինե Ղարիբյանը

*

*