Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ԿԳ նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը
levon-mkrtvchyan-human

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքեննին:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ:

*

*