Լեւոն Մկրտչյանը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող չհնչեցնել դպրոցի պաշտոնական գրանցված անունը

Մամուլում շահարկումների տեղիք էր տվել այն, որ Մկրտչյանն իր ելույթում օգտագործել էր «մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ» տերմինը` ներկայացնելով, սակայն, հաստատության անունը:
levon-mkrtchyan

Հինգշաբթի օրը ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացրել Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոցը կենտրոնի վերափոխելու և դրան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ տալու մասին որոշման նախագիծ:

Ուշագրավ է, որ մամուլում շահարկումների տեղիք էր տվել այն, որ Մկրտչյանն իր ելույթում օգտագործել էր «մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ» տերմինը` ներկայացնելով, սակայն, հաստատության անունը:

Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության նիստում Մկրտչյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելուն:

«Այսինքն` այդ անվանումը, որպես ՊՈԱԿ-ի անվանում, կար, և հիմա կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը շատ մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող չհնչեցնել դրա պաշտոնական գրանցված անվանումը, որի վերափոխման հարցով էլ հենց դիմել էր կառավարությանը»,- ասաց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ` Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:

Հիմնավորման համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում:

Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները