Լեւոն Մկրտչյանը կհանդիպի 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ

Նախարարը դպրոցի տնօրեն-ուսսուցիչներին կներկայացնի իր տեսլականը հանրակրթության վերաբերյալ...
levon-mkrtchyan-dproc-handipum

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մարտի 18-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության հիմնախնդիրները և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության` 2016-ի աշխատանքային ուղղությունները:

Նախարարը դպրոցի տնօրեն-ուսսուցիչներին կներկայացնի իր տեսլականը հանրակրթության վերաբերյալ` շեշտելով ոլորտի բոլոր օղակների կապը, շարունակականությունը և, մասնավորապես, ավագ դպրոցի հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:

Ելույթներով հանդես կգան նաև դպրոցների տնօրենները`  ծնող-դպրոց փոխհարաբերությունների զարգացման, ուսուցչի հեղինակության բարձրացման և այլ թեմաներով: Հանդիպման ավարտին կլինի քննարկում` հարց ու պատասխանի տեսքով:

Ի դեպ, հանդիպումը տեղի է ունենում «Դպրոց-կենտրոնների միության» նախաձեռնությամբ:

*

*