Հանրակրթական դպրոցները կանցնեն էլեկտրոնային կրթության

Լեւոն Մկրտչյանը խոստացավ, որ արդյունքները շուտով կհրապարակվեն:
levon-mkrtchyan (2)

Հանրապետության դպրոցները դրական են արձագանքել  էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ, որ արդյունքները շուտով կհրապարակվեն:

«Մենք առաջարկել ենք ՀՀ բոլոր դպրոցներին կամ տալ էլեկտրոնային կրթություն, կամ ստանալ»,-ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով` էլեկտրոնային կրթությանն անցելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովվածություն:

«էլեկտրոնային կրթությունն իրենից ենթադրում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Արդեն 1000-ից ավել ուսուցիչներ վերապատրաստվել են»,-հավելեց նախարարը:

*

*