Լեւոն Մկրտչյանը հիշել էր իր դպրոցը

Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ դասընկերների հետ մինչ օրս կապ է պահում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այսօր մասնակցել է Երևանի թիվ 54 դպրոցում տեղի ունեցող «Վերջին զանգի» արարողությանը:

Շնորհավորելով դպրոցի շրջանավարտներին՝ Լեւոն Մկրտչյանն ասաց, որ այս հիշարժան օրով նրանց համար կյանքի նոր ու առավել պատասխանատու փուլ է սկսվում:

«Որպես եկող նոր սերնդի՝ մենք ձեզ փոխանցում ենք անկախ պետություն և ազատագրված Արցախ: Մեր ազգային կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում, որը դուք պետք է վերցնեք ու տանեք առաջ: Ամենակարևորը՝ վստահ լինեք, որ սա ձեր երկիրն է ու պատասխանատու լինեք դրա համար: Ուր էլ լինեք, դուք պետք է դա գիտակցեք»,- 12-րդ դասարանցիներին ասաց Լեւոն Մկրտչյանը:

Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ դասընկերների հետ մինչ օրս կապ է պահում: Նա հիշեց նաեւ իր դպրոցը. ուսանել է Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Նրա խոսքով՝ պարզ, հասարակ դպրոց էր, առանց յուրահատուկ ճոխությունների, որտեղ սովորում էին սոցիալական տարբեր խավերի երեխաներ: Իր համոզմամբ՝ հենց այդպիսի պարզ միջավայրում պետք է կրթվեն ու դաստիարակվեն աշակերտները:
Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*