Ուսուցիչները շուտով ստիպված չեն լինի մատյանը լրացնելու գործընթացը կրկնակի կատարել

Նրանք ստիպված են լինում մի քանի անգամ նույն աշխատանքը կատարել՝ մատյանի տվյալները փոխանցել dasaran.am կայք:
dasaran.am

Այսօր ՀՀ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսվում է բարելավել Հայաստանում կրթության որակը, կիրառել համաշխարհային լավագույն փորձը: Այդ նպատակով կատարելագործում են նաեւ «Dasaran»-ի էլեկտրոնային գործիքները, ներդնում նորերը:

Առաջիկայում «Dasaran» էլեկտրոնային կրթական հարթակին միանալու հնարվորություն կունենան նաեւ սփյուռքի հայկական դպրոցները:

Կրթության բնագավառում զգալի ավանդի համար Սուրեն Ալոյանը պարգեւատրվել է նախարարության «Ոսկե հուշամեդալով»:

Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում dasaran.am-ի շնորհիվ են կարողացել վերականգնել վնասված ու ոչնչացված մատյանները: Այս մասին նշեց «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ dasaran.am ծրագրից միակ դժգոհությունը ուսուցիչներինն է, որոնք ստիպված են մի քանի անգամ նույն աշխատանքը կատարել՝ մատյանի տվյալները փոխանցել dasaran.am կայք: Շուտով կլուծվի նաեւ այս խնդիրը:

«Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում առաջին աղբյուրը դառնա էլեկտրոնայինը, դրանից հետո արխիվացումը կլինի ոչ միայն pdf էլեկտրոնային տարբերակով, այլեւ դպրոցը կարող է ուղղակի տպել, ենթադրենք շաբաթը մեկ անգամ, եւ պահել արխիվի տեսքով»,- նշել է Սուրեն Սլոյանը:

Լեւոն Մկրտչյանը հավելեց, որ գտել են ձեւը՝ ուսուցչի աշխատանքը հեշտացնելու.

«Հիմա մենք կարող ենք ուսուցչի աշխատանքը հեշտացնելու համար հետ ու առաջ տալ, այսինքն՝ էլեկտրոնային դարձնել, որից հետո ձեւը գտնենք, որ ավտոմատ գնա արխիվացում, դառնա թուղթ, կնիք»,-նշեց նախարարը:

*

*