Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք. Լևոն Մկրտչյան

6 հազար տարի մեր ժողովուրդն իրեն հայ է անվանել...
levon-mkrtchyan

Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, որով նա անդրադարձել էր հայոց լեզվին և նշել, թե այն աղքատիկ լեզուներից է և հավելել. «Ժամանակը չէ՞ մեր երկիրն Արմենիա անվանելու»:

«Կոչ եմ անում մեզ վրա վստահ լինել և ամեն խնդիր չդարձնել հրապարակային:  6 հազար տարի մեր ժողովուրդն իրեն հայ է անվանել, 8-10 հազար տարի էլ պետք է հայ անվանի, ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք:  Ի՞նչ ենք քննարկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով հայոց լեզվի մասին հարցին՝ նախարարը խոստացավ Բագրատյանի յուրաքանչյուր արտահայտության ուշադիր հետևել, որպեսզի կարողանա դրանք մեկնաբանել:

*

*