Լեւոն Մկրտչյանին չի ներկայացվել «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» մրցույթի վերնագրի ընտրությունը

ԿԳՆ-ի կողմից առաջարկ կներկայացվի մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել:
kgn

«Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:

Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել:

*

*