«Հանդուրժողականությունն այլընտրանք չունի». Լեւոն Մկրտչյան

Լևոն Մկրտչյանն ընդունել է Լարս Հենսելին եւ Թոմաս Շրափելին:
handipum (1)

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին:

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. սա մեզ համար պատմականորեն ձևավորված քաղաքական և քաղաքակրթական համոզմունք է»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պատմականորեն գտնվելով քաղաքակրթությունների հատման խաչմերուկում, լինելով մահմեդական երկրներով շրջապատված քրիստոնյա երկիր, հասկացել է, որ հանդուրժողականությունն այլընտրանք չունի: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում եվրոպական կրթական մոդելի ներդրման ուղղությամբ կատարված բարեփոխումները՝ Լ. Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի կրթական պլատֆորմը բաց  և ներառական է տարբեր կրթական ծրագրերի համար.

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ  իրենք Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը:

*

*