«Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդը». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարարը՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին:
arayik-harutyunyan

Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խորին ցավով տեղեկացա հայ ազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահվան մասին: Անխոս, սա մեծ կորուստ է համայն հայության համար: Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդը Արցախի զարգացման և պաշտպանության ապահովման գործում: Նրա անունը վաղուցվանից ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ և բոլորիս սրտերում: Համոզված եմ, որ հայ ժողովրդի մոտ երկար տարիներ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, որի խոսուն վկաները կլինեն նրա կողմից կատարված բազում գործերը հայրենիքում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ:

 

*

*