Լեւոն Բարսեղյանն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Կարեն Ավագյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահի քարտուղար:
levon-barseghyan

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Օգոստոսի 9-ին կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որի ընթացքում ընտրելու էին խորհրդի նախագահ և քարտուղար: Խորհրդի նիստին 24 անդամից մասնակցել է 14-ը:

Որպես բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ առաջարկվել է 2 թեկնածու՝ Լեւոն Բարսեղյանը եւ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Վերջինս ինքնաբացարկ է հայտարարել:

Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը խորհրդի նախագահի քարտուղարի պաշտոնի համար առաջադրեց տնտեսագետ Կարեն Ավագյանի թեկնածությունը, այլ առաջարկներ չեղան: Կարեն Ավագյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահի քարտուղար:

*

*