«Ո′չ`սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը». Առողջապահության նախարարը միացել է քարոզարշավին

Գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավ է...
levon-altunyan

«Միացեք մեզ` ասելով ո′չ`սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը»:  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եւս միացել է գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավին: Ինչպես տեղեկացրին առողջապահության նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների  համաձայն՝ Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

Գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավ է, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25 -ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության օր):

*

*