«Լեռնային պար»-ը երկրորդ կյանք ստացավ

Ահազանգը հնչեց 2013-ի ապրիլին, երբ հրապարակվեցին արդեն ավերված քանդակի լուսանկարները։

Ավերված, լքված ու ցանկապատված «Դվին» հյուրանոցի տարածքում՝ մացառների մեջ, տարիներ առաջ մոռացված, բայց դեռ ամբողջական վիճակում կանգնած էր «Լեռնային պար» արձանախումբը: Ահազանգը հնչեց 2013-ի ապրիլին, երբ հրապարակվեցին արդեն ավերված քանդակի լուսանկարները։

«Դվին» հյուրանոցի տնօրինության ծախսերով եւ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականին քանդակը տեղափոխվեց Գեղարվեստի կոմբինատի տարածք, որտեղ էլ Տիգրան Արզումանյանը 80-ականների սկզբին կերտել էր այն: Կատակում է՝ բարեբախտաբար ողջ է, այլապես վերականգնումն այդքան արագ չէր ստացվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*