Հատուցում կտրվի Մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին․ Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․․․
lena-nazaryan

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին:

Այսօր ես ու ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը»:

*

*