Լազարյան ճեմարանը չի փակվելու

Օրերս Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում 2 հայկական դպրոց 1 տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։
lazaryan

Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։

Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։

«Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։

Օրերս «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոց մեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։

*

*