ԼՂ հակամարտության հարցում «Լավրովի ծրագիր» չկա

Լավրովը հերքել է այն պնդումները, թե հակամարտության կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել:
sergey-lavrov

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «Լավրովի ծրագիր» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Այս մասին «Ապա» ադրբեջանական գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ կարեւորը կողմերին օգնելն է՝ գտնել հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցում կատարել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի նախապատրաստմանը:

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կետեր են մնացել, որոնք ամենաբարդն են: Լավրովը հերքել է այն պնդումները, թե հակամարտության կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել:

«Պետք է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման շատ նուրբ հարց է, այդ պատճառով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում: Միեւնույն ժամանակ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են: Մնացել է մի քանի հարց: Բայց դրանք ամենաբարդն են: Դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ: Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»,- հավելել է Լավրովը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները