Լարսը եւ Վարդենյաց լեռնանցքը փակ է — Երկիր Մեդիա

Լարսը եւ Վարդենյաց լեռնանցքը փակ է

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
dzyun

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանում, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան,  Մաստարա-Լանջիկ, Ապարան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին և «Չայնիի» ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

*

*