Լարսի ճանապարհի փակվելու հետևանքով երեխաների ևս մեկ խումբ Երևան վերադարձվեց ինքնաթիռով

Կրասնոդարից Երևան է ժամանել եւս մեկ ինքնաթիռ՝ Երևան վերադարձնելով հյուրախաղերով Աբխազիայում գտնվող երեխաներին։
lars-veradardz

Կրասնոդարից Երևան է ժամանել եւս մեկ ինքնաթիռ՝ Երևան վերադարձնելով հյուրախաղերով Աբխազիայում գտնվող երեխաներին։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հաղորդմամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակվելու պատճառով նախատեսված 10 օրվա փոխարեն երեխաներն այնտեղ էին մնացել 18 օր:

Նախարարության հաղորդմամբ, չնայած Լարսի անցակետը ժամային որոշակի սահմանափակումով արդեն գործում է, սակայն, ինչպես նախարարությունը խոստացել էր, հնարավոր անհարմարություններից խուսափելու համար երեխաների վերադարձը կազմակերպվեց ինքնաթիռով։

Խմբի ղեկավար Լիլիթ Մովսիսյանը նշում է, որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. «Ես, իհարկե, գոհ եմ թե´ ծրագրից, թե´ երեխաներից, թե´ եղանակից։ Իհարկե, ամենամեծ շնորհակալությունը մեզ ընդունող կողմին, որը շատ լավ մեզ դիմավորեց, պահեց։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, մեր նախարարությունը միահամուռ ուժերով արեցին ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք երեխաների և´ հանգիստն ապահովել և´ հաջող տուն հասցնենք»:

*

*