Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա
lars-dzyun (1)

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

*

*