Կառավարությունում քննարկվել է Լարսի ավտոճանապարհի հարցը. այլընտրանքային ուղիներ ե որոնում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարարից հետաքրվեց, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Լարսում։
karavarutyun-tun-eritasard-yntaniq

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրվեց, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Լարսում։

Նախարարը հայտարարեց, որ այսօրվանից մեքենաները ցերեկային ռեժիմով կարող են անցնել Վերին Լարսի անցակետով: Նախարարաը վստահեցրեց, որ չորս-հինգ օր հետո երթեւեկությունը 24-ժամյա ռեժիմով կլինի:

Նա նշել է, որ վրացական կառավարությունն անհանգստություն է հայտնել, որ վերջնական վտանգը վերացված չէ. սարերի վրա դեռ 5 մլն տոննա սողացող հող կա: Վրացական կողմը մտածում է ապագայում այդ ճանապարհի վերգետնյա թունել կառուցելու մասին, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված:

Բեգլարյանը` գործարարներին խորհուրդ է տվել լաստանավի հնարավորությունն ունենալ աչքի առաջ, քանի որ ամեն րոպե ճանապարհը կարող է նորից փակվել:

*

*