Մանկապարտեզի տնօրեն․ «Սա երազանք է, որ կատարվել է այսօր»

Երեւանում բացվեց առաջին տիկնոջ նախաձեռնությամբ հիմնանորոգված «Լապտերիկ» մանկապարտեզ

Էրեբունի վարչական շրջանի համար 70, այսուհետ «Լապտերիկ» մանկապարտեզը հիմնանորոգված եւ նոր գույքով կընդունի իր 197 սաներին: Կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի խոսքով` 1989 թվականին հիմնադրված մանկապարտեզը երբեք չէր վերանորոգվել: «Մեր մանկապարտեզը շատ անմխիթար վիճակում էր, չեմ կարող անգամ նկարագրել, բայց հիմա հեքիաթային աշխարհի է վերածվել: Սա երազանք է, որ կատարվել է այսօր»,- ուրախությամբ նշեց նա:

Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզին 778 կտոր գույք է նվիրաբերել, բարեկարգել է բակը, տեղադրել զրուցատաղավարներ եւ խաղեր:

*

*