ԿԸՀ-ն մերժել է ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքները

Մայիսին ԿԸՀ-ն մասնակի անվավեր էր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները եւ ուղարկել նոր քննության:
kyh

Դեռեւս ապրիլի 9-ին «Իրավունքի եվրոպա միությունը», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 4 դիմում  էին ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ՝ վկայակոչելով թիվ 8 եւ 22 տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները:

Մայիսին ԿԸՀ-ն մասնակի անվավեր էր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները եւ ուղարկել նոր քննության:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հանձնաժողովներից ստացած նոր  որոշումների հիման վրա, մերժել է քննել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ երեք հասարակական կազմակերպությունների եւ նրանց դիտորդների  արձանագրած խախտումների վերաբերյալ ներկայացրած բողոք-դիմումները:

 

*

*