«Կյանքի խոսք» եկեղեցին ճշմարտադավան է. վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Գեւորգ Աճեմյան. «Այս իրողությունը ես երբեք չեմ թաքցրել»
Gevorg-Achemyan22 (1)

Երեկ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հայտարարությունը, որ ինքը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է: 168.am-ի հետ զրույցում նա ասել է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։

Նյութը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում` Գ. Աճեմյանը նաեւ ավելացրել է. «Այս իրողությունը ես երբեք չեմ թաքցրել, հետևաբար ֆեյսբուքյան պրոֆիլս մաքրելու իմաստ չկա (չնայած ոչ մի դեպքում էլ դա չէի անի)։ Ես չեմ ամաչում, որ քրիստոնյա եմ` Քրիստոսի հետևորդ, իսկ այն, որ «Կյանքի խոսք» եկեղեցին ճշմարտադավան է, կասկած չկա։ Այս թեման շատ արծածվելու կամ հասարակության համար հետաքրքրության առիթ հանդիսանալու դեպքում հատուկ live կանեմ։ Այս անգամ բավարարվենք այսքանով»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները