Լրջագույն խնդիրներից է ավագ դպրոցի բեռնաթափումը եւ մագիստրական կրթության որակի բարելավումը — Երկիր Մեդիա

Լրջագույն խնդիրներից է ավագ դպրոցի բեռնաթափումը եւ մագիստրական կրթության որակի բարելավումը

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր աշխատանքային 15 օրերն է ամփոփել:

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր աշխատանքային 15 օրերն է ամփոփել: Կրթության նորանշանակ նախարարը Հայաստանում կրթական ոլորտի կարեւորագույն եւ լրջագույն խնդիրներից է համարում ավագ դպրոցների բեռնաթափումը, մագիստրական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ:

Ըստ նախարարի, պետք է ավագ դպրոցները բեռնաթափել եւ վերածել գերազանցության կենտրոնների, որոնք կօգնեն երեխաներին կյանք մտնել: Հենց այդ ծանրաբեռնվածության պատճառով է, որ ծնողները չեն ցանկանում, որ երեխաները սովորեն ավագ դպրոցում ու փորձում են այդ տարիներին իրենց երեխաներին կենտրոնացնել մի քանի առարկաների վրա:

Մյուս կարեւորագույն խնդիրը, ըստ նախարարի, մագիստրական կրթությունն է, որը որակական առումով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրի տված կրթությունից: Ըստ նրա, մագիստրական կրթությունը բովանդակային առումով չի կարողանում ուսանողին կապել աշխատաշուկային:

Իսկ կրթական համակարգում առկա խնդիրների լուծումները գտնելու նպատակով առաջիկայում պատրաստվում են հանրային եւ մասնագիտական քննարկումներ կազմակերպել:

*

*