Խրիմյան Հայրիկի՝ գաղտնարանից գտնված ձեռագիրը Նագաշյանը բերել է Հայաստան

Սփյուռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագաշյանը վերջերս է գտել Խրիմյան Հայրիկի անտիպ չափածոներից մեկը:

Սփյուռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագաշյանը վերջերս է գտել Խրիմյան Հայրիկի անտիպ չափածոներից մեկը: Հայաստան է եկել Հայրիկի ձեռագիրն ու դրա հետ հայտնաբերված լուսանկարները Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու:

Խրիմյան Հայրիկն այն վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ենթադրաբար, խոսքը Բեռլինի հայտնի վեհաժողովի մասին է:

Ձեռագիրը, Խրիմյան Հայրիկի այս լուսանկարն ու հայ որբերի երկու այլ լուսանկար Անուշ Նագաշյանին փոխանցել է Անգլիայում բնակվող մեր հայրենակից Աբրահամ Մնացականյանը: Նրա բարեկամները 40 տարի առաջ մի հայ ընտանիքից տուն են վարձակալել, նրանցից գնել են նաեւ գրասեղան, որի գաղտնի դարակն Աբրահամ Մնացականյանի դուստրը վերջերս է հայտնաբերել: Հենց այդ գաղտնի դարակում էլ պահված են եղել ձեռագիրն ու լուսանկարները։

Մայր Աթոռի Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենադարանի գրատանում մարտի վերջին հնատիպ գրքերի ցուցահանդես կբացվի, որի ժամանակ, իբրեւ բացառիկ նմուշ, կցուցադրվի նաեւ Խրիմյան Հայրիկի այս ձեռագիրը:

Մեկ Մեկնաբանություն
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խրիմյան Հայրիկի՝ գաղտնարանից գտնված ձեռագիրը Նագաշյանը բերել է Հայաստան
    14 марта 2016 at 22:34

    […] Մանրամասները՝ «Երկիր մեդիայի» տեսանյութում: […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները