Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թ. օգոստոսի 1-7-ը․․․
noracin

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

  • Աշխարհի միայն 23 երկրներում են բացառապես կրծքով կերակրման մակարդակները գերազանցում 60 տոկոսը։
  • Երկրների ընդամենը մոտ 10 տոկոսն է տրամադրում հղիության ու ծննդաբերության վճարովի արձակուրդ առնվազն 18 շաբաթ տևողությամբ՝ երաշխավորելով վճարում այն ժամանակ, երբ կինը կվերադառնա աշխատանքի։
  • Աշխարհի 81 երկիր չի տրամադրում հղիության ու ծննդաբերության՝ նույնիսկ 14 շաբաթ տևողությամբ արձակուրդ։
  • Երեխաների մեծամասնությունը չի ծնվում այնպիսի հաստատություններում, որոնք համապատասխանում են կրծքով կերակրմանն աջակցության՝ միջազգայնորեն ընդունված ստանդարտներին։
  • Կրծքով կերակրումը նպաստում է կանանց մոտ կրծքի և ձվարանների քաղցկեղի ռիսկերի նվազեցմանը. կրծքով կերակրման օպտիմալ պրակտիկան ամեն տարի կարող է հանգեցնել կրծքի քաղցկեղի հետևանքով կանանց մահացության դեպքերի կրճատում 20,000-ով։

Ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-2016թ.) արդյունքների՝ Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը, որը բարձր է նախորդ՝ 2010թ. հետազոտության արդյունքից (34.6 տոկոս): Չնայած վերջին տասնամյակում գրանցվել է դրական միտում (2000թ.-ին՝ 30 տոկոս, 2005թ.-ին՝ 32.5 տոկոս, 2010թ.-ին՝ 34.6 տոկոս), հայաստանյան ցուցանիշը դեռ չի հատել միջազգայնորեն ընդունված 60 տոկոսի շեմը:

*

*