Կրակոցներ՝ Գյումրիում․ նոր մանրամասներ

Երիտասարդին վիրահատել են:

Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոն է դիմել 30-ամյա Գեորգի Հակոբյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Նա ունեցել է որովայնի շրջանում հրազենային վնասվածք: Երիտասարդին վիրահատել են:

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրակոցների դեպքի առիթով:

Մանրամասները՝ տեսանյութում:

*

*