Կոյուղաջրերը տուն են լցվում․ բնակիչները բողոքում են

Գոգոլի փողոցում բնակիչները հավաքվել են ու բողոքում են․․․

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի փողոցում բնակիչները հավաքվել են և բողոքում են, որ արդեն 8-10 տարի է կենտրոնական կոյուղուց կեղտաջուրը լցվում է փողոցներ, ապա՝ տներ։

Բնակիչները դիմել են տարբեր կառույցների, սակայն  խնդիրը լուծում չի ստացել։

«Վեոլիա ջուր» ընկերությունից եկել, մաքրել են, բայց որոշ ժամանակ անց նորից նույնն է եղել»,- նշել է բնակիչներից մեկը։

Yerkirmedia.am-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը նշեց, որ ոչ աշխատանքային օր լինելու հետ կապված, իրենք չեն կարող ճշտել, թե խնդրի լուծումն արդյոք իրենց իրավասության սահմանում է, երկուշաբթի օրը կպարզեն:

koyuxajrer02

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները