«Կողք կողքի» փառատոնն ավարտվել է

Փառատոնի նպատակն է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար
koxq-koxqi

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որին ելույթ են ունեցել տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ եւ հայտնի կատարողներ:

Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերին, որի ընթացքում երեխաներն իրենց սիրելի արտիստների հետ պատրաստել են կատարումները:

Այն անց է կացվում առաջին անգամ, նպատակն է՝ հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար՝ երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, նաեւ հանդուրժողականություն ձեւավորել առանձնահատկություն ունեցող երեխաների եւ հասարակության մյուս անդամների միջեւ:

*

*