Կովսականի մանկապարտեզն այսօր արդեն ընդունում է 40 սանի

Կովսականի միակ նախակրթարանում մանուկները կարող էին ավելի շատ լինել. սոցիալական խնդիրները խոչընդոտում են:

Կովսականի ամենագունավոր շենքում ամենափոքրերն են: Մանկապարտեզը կառուցվել է երկու տարի առաջ եւ այսօր արդեն ընդունում է 40 սանի: Կովսականը վերաբնակեցվեց 1997 թվականին: Քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանն այստեղ մեկ տարի հետո հաստատվեց:

Հիմա քաղաքում հոսանք ունեն, յոթի փոխարեն էլ՝ 230 ընտանիք: Ժամանակին քաղաքում մեկ ավտոմեքենա կար, որն օգտագործում էին գրեթե ամեն ինչի համար, միայն թե զարգանար համայնքը: Կովսականի քաղաքապետն այսօր հիշում է, դժվարություններն ու կատարած ծրագրերը համարում հաջողված: Դրանցից ամենակարեւորը մանկապարտեզի կառուցումն էր: Արդյունքները մանկավարժներն արդեն հասցրել են տեսնել:

Կովսականի միակ նախակրթարանում մանուկները կարող էին ավելի շատ լինել. սոցիալական խնդիրները խոչընդոտում են:

Այս եղանակին Կովսականում խմելու ջրի խնդիր կա, ջրամատակարարումը գրաֆիկով է: Քաղաքամերձ հողատարածքների ոռոգման ջրի խնդիրը վերջերն է լուծվել:

Կովսականում բնակչության զբաղվածության հարցը լուծված է մասամբ: Ապահովված է 120 հաստիքային աշխատատեղ, մնացածները եկամուտ են ստանում գյուղատնտեսությունից: Գյուղատնտեսական աշխատանքների ծավալներն այստեղ մեծ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*