Արծվիկ Մինասյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին

Արծվիկ Մինասյանը խոսել է «Զանգեզուրի» կենսոլորտային համալիրում և «Շիկահող» պետական արգելոցում իրականացվող աշխատանքների մասին․․․
bn

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են  նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության այլ պատասխանատուներ:

Անդրադառնալով քննարկման ենթակա հարցերին՝ նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է «Զանգեզուրի» կենսոլորտային համալիրում  և «Շիկահող» պետական արգելոցում իրականացվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձել ստուգայցերի արդյունքներին, շնորհակալություն հայտնելով, որ գործընթացում CNF-ը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում: Կողմերը քննարկել են CNF-ի հետ իրականացվող այլ ծրագրերին առնչվող, այդ թվում, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի, անտառների պահպանության, մոնիթորինգի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների իրականացման առնչությամբ  կառույցի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:

*

*