Կոս կղզում երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․
agn-nalbandyan-hrajarakan

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության տվյալներով՝ Հունաստանի Կոս կղզու մոտակայքում գրանցված երկարաշարժի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:

*

*