Հակառակորդի կրակոցից վիրավորված Կորյունի առողջական վիճակը կայունացել է

Կորյունը վիրավորում էր ստացել փետրվարի 8-ին, ծայրահեղ ծանր վիճակում էր։
hivandanoc-mard

Հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը կայունացել է, նա դուրս է գրվել հոսպիտալից ու տեղափոխվել վերականգնողական բուժման:

Կորյունը վիրավորում էր ստացել փետրվարի 8-ին: Նախ Մարտակերտի զինհոսպիտալում էր վիրահատվել, այնուհետ տեղափոխվել էր Երեւան, որտեղ եւս վիրահատության էր ենթարկվել:

Նրա առողջական վիճակը բավական երկար ժամանակ գնահատվում էր ծայրահեղ ծանր:

*

*