Կոմիտասում պատուհանից ցած ընկած տղային արգելել էին տանից դուրս գալ

Երիտասարդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
patuhan

Նախօերին Կոմիտասում պատշգամբից ցած ընկած 22-ամյա երիտասարդի դեպքով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել:

Պարզվում է՝ երիտասարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և ոչ թե պատշգամբից ցած է նետվել այլ փորձել է տանից դուրս գալ երկրոդ հարկի պատշգամբից՝ քանի որ հայրը թույլ չի տվել նրան տանից դուրս գալ:

Ավելի վաղ՝ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի 2-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ թիվ 70 տան բնակիչ 1994 թ. ծնված Ա. Կ.-ն ցած է ընկել բնակարանի պատշգամբից (2-րդ հարկ) և ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:

Երիտասարդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

*

*